Հունվարի 29 2019
50989084 2769270573098115 2398128443221868544 n

Հայոց բանակը 27 տարեկան է

50610793 2769270593098113 533234023888060416 nՀունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենահպարտ օրն է: Համայն հայությունը նշում է հայոց բանակի կազմավորման հերթական տարելիցը: Այս օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև գեներալի, նրանց ընտանիքի անդամների, համալսարանի ուսանողների, ամեն առավոտ աշխատանքի շտապող աշխատավորի, բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներում խնդրում են Աստծուց խաղաղություն հայոց սահմանին և առողջություն հայ զինվորին: Արդեն 27 տարի է հայկական բանակը պաշտպանում ու անառիկ է պահում մեր պետության ողջ տարածքը:
51062808 2769271139764725 5955509795615145984 nԵվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, շնորհավորում է ողջ հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ: Այս օրը առանձնահատուկ հպարտությամբ ենք խոսում համալսարանի այն ուսանողների մասին, ովքեր ծառայում են կամ օրերս պիտի իրենց պարտքը տան հայրենիքի պաշտպանության անձնվեր գործին: Մենք հպարտ ենք ձեզնով, վստահաբար ենք քայլում դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը: Մաղթում ենք ձեզ անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին և մենք էլ, որպես ծնող, սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:
Ապրեք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք: