Փետրվարի 21 2019
51283426 2824578527567319 1726435316639727616 n

Այց Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց

52837085 2824578537567318 6367517457040539648 n
Ս․թ․ փետրվարի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների ունկնդիրները ուսումնական ծրագրի պահանջներից ելնելով, այցելեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց: Այնտեղ աշակերտների հետ հանդիպում ունեցավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա գովելի համարեց ունկնդիրների՝ վաղ տարիքից դիվանագիտությամբ և իրավաբանությամբ 52394568 2824578167567355 5554299261065101312 nհետաքրքրվածությունը և հույս հայտնեց, որ Դիվանագիտական դպրոց այցը կօգնի նրանց որոշում կայացնել ապագա մասնագիտության վերջնական ընտրության հարցում։ Հանդիպման ընթացքում «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների սաները մի շարք մասնագիտական հարցեր ուղղեցին դեսպանին ՀՀ արտաքին 52387423 2824578380900667 5699848049094819840 nքաղաքականության, նոր զարգացումների, Հայաստանի դիվանագիտական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ։ Հանդիպման վերջում ԵՄՀ Դասընթացների կենտրոնի պատասխանատու Ա․ Հովասափյանը ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի անունից շնորհակալություն հայտնեց դեսպանին յուրաքանչյուր տարի եվրասիականներին բարեհաճությամբ ընդունելու համար և հրավիրեց վարպետության դասով հանդես գալու Եվրասիա միջազգային համալսարանում։