Մայիսի 31 2019
IMG 1218

Ավարտվեցին «Պատանի դիվանագետի», «Պատանի իրավաբանի» դպրոցների և տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացները

IMG 11352018թ. հոկտեմբեր ամսից մեկնարկած «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների և փետրվարին կազմակերպված տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների նախագծերը մոտեցան իրենց ավարտին: Նախագծերին ներգարվված էին տարբեր դպրոցների աշակերտներ: Դասընթացների մեկնարկից սկսած կազմակերպվեցին աշակերտների գիտելիքների ստուգում, որոնք շարունակվեցին ինչպես ընթացքում, այնպես էլ ավարտին։

Եվրասիա միջազգային համալսարանում արդեն երկու տարի շարունակ կազմակերպվող «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի»  դպրոցների նպատակն է  մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ դիվանագիտության և իրավագիտության վերաբերյալ, աշակերտների մեջ զարգացնել դիվանագետին և իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրանց ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջիններիս նախաձեռնողականությունը:

Նշենք նաև, որ դպրոցների շրջանակներում դասընթացավարներ Անի Հովասափյանի և Մերրի Շահբազյանի կողմից IMG 1209աշակերտների համար կազմակերպվեցին այցեր ՀՀ նախարարություններ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Փաստաբանների պալատ, հանդիպումներ եղան դեսպանների և ոլորտների պաշտոնատար այլ անձանց հետ: Վերոնշյալ կառույցներում աշակերտները հանդիպեցին ոլորտի լավագույն մասնագետներին, ծանոթացան կառույցների աշխատանքներին, քննարկեցին պրակտիկ օրինակներ՝ հարստացնելով դիվանագիտության և իրավագիտության իրենց գործնական գիտելիքները:

Արդյունավետ ընթացք ունեցան նաև տեղեկատվական համակարգերի ուսուցման անվճար դասընթացները, որոնք կազմակերպվեցին  Masys IMG 1197Information Systems ընկերության հետ համատեղ։

Նախագծի ավարտին՝ ս.թ. մայիսի 31-ին,  ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի կողմից մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: Ռեկտորը շնորհավորեց աշակերտներին  ծրագիրը փայլուն անցնելու համար, հավաստիացրեց, որ դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները  աշակերտների՝ որպես ապագա մասնագետների կողմնորոշման լավագույն սկիզբ կհանդիսանան։ Ռեկտորի հարցադրմամբ աշակերտները ներկայացրին իրենց առաջարկները հետագա դասընթացների բարելավման և նոր նախագծերի ստեղծման ուղղությամբ։