Հունիսի 24 2021
img 6164

Ավարտվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Եվրասիա միջազգային համալսարանում ավարտվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Հաձնաժողովների նախագահների խոսքերով՝ աշխատանքների թեմաները արդիական էին, որակական առումով աշխատանքների հետազոտական խնդրները սահմանված էին աշխատաշուկայի պահանջներին, ապագա մասնագետների մոտ ձևավորված էր հետազոտական և վերլուծական մտածելակերպ։
 
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի նույնպես նկատելի էր աշխատանքների որակական առաջընթացը, ինչը շեշտվեց նաև հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից: Այս կապակցությամբ հանձնաժողովների նախագահներն ու արտաքին փորձագետները բարձր գնահատեցին բուհի մշակած ընթացակարգերը և մեթոդաբանությունը: Հատկապես բարձր գնահատվեց հետազոտությունների կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները, բուհի կողմից մշակված և ներդրված գնահատման օբյեկտիվ համակարգը, համաձայն որի` ուսանողը գնահատվել էր գրախոսի, այնուհետև հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից։ Վերջիններիս կշռված միջին միավորի արդյունքում էլ ձևավորվեց ուսանողների վերջնական գնահատականը։
 
Հանձնաժողովի նախագահները ներկայացրին առաջարկություններ՝ միտված գործընթացի կատարելագործմանը. մասնավորապես առաջարկվեց գործող ընթացակարգերում կատարել լրացում՝ գրախոսի նկատառումներին գրավոր արձագանքելու հնարավորության ընձեռելով, գրախոսություններն իրականացնել կույր՝ գաղտնի պահելով ղեկավարի և ուսանողի ինքնությունը, հաշվի առնելով մասնագիտության առանձնահատկությունները՝ իրականացնել որոշակի կառուցվածքային և տեխնիկական պահանջների վերանայում և այլն։
 
Նշենք նաև, որ գործընթացին ամբողջությամբ հետևում էր նաև Որակի ապահովման կենտրոնը, որն առաջիկայում ամբիոններին կտրամադրի գնահատման համապարփակ վերլուծություն՝ հետագա բարելավումների իրականացման նպատակով։
 
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է իր բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություններ: