ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ /ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԻՈՆ/
Ընդհանուր նկարագիր
Եվրասիա միջազգային համալսարանը «Գերմանական լեզուներ» (Ժ.02.07) մասնագիտության գծով իրականացնում է ասպիրանտական կրթություն` ՀՀ ԿԳՆ 09.07.2013թ. N 918-Ա/Ք հրամանի հիման վրա:
- Առկա ոսուցման տևողությունը 3 տարի է, հեռակայինը` 4:
- Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել են ստորև ներկայացվող քննությունները: Դիմորդները պետք է ներկայացնեն նաև ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ` (ակնարկվող թեմայից) առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):
- Մասնագիտական քննության մասնակցելու թույլտվություն տալիս է ԵՄՀ ընդունող հանձնաժողովը` «Օտար լեզու և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ առարկաներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (ռեֆերատի հետ միասին պահանջվում է մասնագիտական ամբիոնի դրական գրախոսական) առկայության դեպքում:
- ԵՄՀ-ն ներգրավված է Եվրոպական միության կողմից հովանավորվող «Erasmus+» ծրագրին, ինչն ասպիրանտներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետազոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով): Միջազգային փոխանակման ծրագրերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
- Մասնագիտական քննությունից «բավարարգնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր` 20 բալանոց սանդղակով):
Պահանջվող փաստաթղթեր
- դիմում ԵՄՀ ռեկտորի անունով,
- «Օտար լեզու» և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաններից տարբերակված ստուգարքների հանձնումը հավաստող վկայագիր,
- որակավորման քննությունների հանձնման մասին վկայական,
- կադրերի հաշվառման անձնական թերթ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճեները,
- քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե աշխատում է):
Քննական առարկաներ
Քննական առարկաներ | Անցումային միավորներ | Քննությունը
կազմակերպող մարմին |
|
Օտար լեզու (որևէ մեկը) | Անգլերենի դեպքում` TOEFL (iBT) | 79 | Անգլերեն լեզվից
«TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները ՀՀ-ում կազմակերպում են այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան պաշտոնական թույլտվություն: |
Գերմաներենի դեպքում` on DaF | 100 | DAAD | |
Ֆրանսերենի դեպքում` TCF | 400 | Alliance Francaise | |
Այլ օտար լեզու | չի
գործում |
Մասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ
օտար լեզվից՝ ԿԳՆ թույլտվությամբ |
|
Ինֆորմատիկա
և համակարգչից օգտվելու հմտություններ |
20 | Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը կամ ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիան: |
|
Մասնագիտական քննություն | 13 (հն. 20-ից) | Քննական հարցաշարը
ԵՄՀ-ն նախապես տրամադրում է դիմորդին, քննությունը կազմակերպվում է ԵՄՀ-ում` համապատասխան ամբիոնի կողմից: |
|
Գիտական ռեֆերատ ընտրված մասնագիտությունից (ակնարկվող թեմայից) | Առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով): |
Օրենքներ, Որոշումներ
-
- ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇԵՄԵՐԸ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ (15 սեպտեմբերի 2006 թ. N 740-Ն)ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ (25 նոյեմբերի 2011թ N 1256-Ա/Ք)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ