ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Ուսուցում ասպիրանտուրայում

Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն` ՀՀ ԿԳՆ  27.08.2013թ. N 802-Ա/Ք,  24.01.2013թ.  N 62-Ա/Ք և 09.07.2013թ.  N 918-Ա/Ք հրամանների հիման վրա հետևյալ մասնագիտությունների գծով:

  • Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
  • Ժ.02.07 «Գերմանական լեզուներ»
  • ԺԲ.00.02 «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/»

Առկա ոսուցման տևողությունը 3 տարի է, հեռակայինը` 4:

  • Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել  են ստորև ներկայացվող քննությունները: Դիմորդները պետք է ներկայացնեն նաև ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ` (ակնարկվող թեմայից) առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):
  • Մասնագիտական քննության մասնակ­ցե­լու թույլտվություն տալիս է ԵՄՀ ընդունող հանձնաժողովը` «Օտար լեզու‰ և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ‰ առարկաներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (ռեֆերատի հետ միասին պահանջվում է մասնագիտական ամբիոնի  դրական գրախոսական) առկայության դեպ­քում:
  • Մասնագիտական քննությունից «բավարար‰ գնահատական ստացած դի­մոր­դը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից  (8-12 միա­վոր` 20 բալանոց սանդղակով):
Ի գիտություն

ԵՄՀ-ն Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսանողների և հետազոտողների փոխանակում եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչն աս­պի­րանտ­ներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետա­զոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով):

Պահանջվող փաստաթղթեր

  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով,
  • «Օտար լեզու» և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաններից տարբերակված ստուգարքների հանձնումը հավաստող վկայագիր,
  • որակավորման քննությունների հանձնման մասին վկայական,
  • կադրերի հաշվառման անձնական թերթ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
  • բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճեները,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե աշխատում է):

Քննական առարկաներ

1Օտար լեզու (որևէ մեկը)Անցումային միավորներՔննությունը կազմակերպող մարմին
1.2Անգլերենի դեպքում` TOEFL (iBT)/IELTS46/5.5Անգլերեն լեզվից «TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները ՀՀ-ում կազմակերպում են այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան պաշտոնական թույլտվություն:
1.2Գերմաներենի դեպքում` on DaF60DAAD
1.3Ֆրանսերենի դեպքում` TCF200Alliance Francaise
1.4Այլ օտար լեզուՄասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից՝ ԿԳՆ թույլտվությամբ
2Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հմտություններ25Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:
3Մասնագիտական քննություն13 (հն. 20-ից)Քննական հարցաշարը ԵՄՀ-ն նախապես տրամադրում է
դիմորդին, քննությունը կազմակերպվում է ԵՄՀ-ում` համապատասխան ամբիոնի կողմից:
4Գիտական ռեֆերատ ընտրված մասնագիտությունից (ակնարկվող թեմայից)Առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ