Staff.am-ի աշխատակիցները օրերս այցելեցին Եվրասիա միջազգային համալսարան: Հանդիպմանը ուսանողներին ներկայացրեցին սահուն քայլերով դեպի աշխատաշուկա մուտք գործելու առանձնահատկությունները:
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին «Career Factory» նախագծի պատասխանատու Հասմիկ Հովսեփյանի ներկայացրած սեմինարը, տեղեկացան գրագետ CV կազմելու կանոններին, ծանոթացան թե ինչպես է պետք նախապատրաստվել աշխատանքային հարցազրույցներին։
Staff.am-ի աշխատակիցը ներկայացրեց նաև ՀՀ աշխատաշուկայի ակտիվության որոշ ցուցանիշներ, մասնավորապես՝ արտադրության ոլորտի ամենաակտիվ գործատուների ցանկը և իրենց կողմից ամենապահանջված հաստիքները։
Ակտիվ հարց ու պատասխանից զատ ուսանողները ծանոթացան կարիերայի զարգացման արդի թեմաներին։