ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Սուրեն Օհանյանը Եվրասիա միջազգային համալսարանը ղեկավարում է հիմնադրման օրվանից՝ արդեն 25 տարի։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և աշխարհագրական գիտությունների դոկտոր է։ 1993թ․ ստացել է ՀՊՏՀ պրոֆեսորի կոչում։ Նա ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների, քարտեզների հեղինակ է, որից 6-ը մենագրություններ են, այդ թվում «Բուլղարիայի գյուղատնտեսության տարածքային կազմակերպման առանձնահատկություններ» (ռուսերեն), ՀՀ ագրոարդյունաբերական համալիրը, ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղիները, կրեդիտային համակարգի տեսական և գործնական հիմնախնդիրները, դիստանցիոն համակարգի ներդրումը, շարունակական կրթությունը որպես ազգային նոր դպրոցի մոդելի տարբերակ և այլն: Վերջինս նաև միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների «Աշխարհագրություն» դասագրքերի համահեղինակ է: 1996թ.-ին Սուրեն Օհանյանը հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը, իսկ 1997թ.-ին՝ «Օհանյան» կրթահամալիրը («Օհանյան» կրթահամալիր և «Նյուտոնիկ» նախակրթարան):
1999թ. նա տեսականորեն մշակել և գործնականորեն իրականացրել է կրթական կոնվեյերի մեթոդիկային համահունչ` նախադպրոցականից մինչև մագիստրոսական ծրագրերի իրականացման հայեցակարգ. «Շարունակական կրթական համակարգ»:
Եվրասիա միջազգային համալսարանում Սուրեն Օհանյանը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ղեկավարում է ուսումնամեթոդական և ֆինանսական գործունեությունը՝ կրելով լիարժեք պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների, գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման համար: Կազմակերպում է բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը, ուղղում է նրանց գործունեությունը դեպի ուսումնական գործընթացի զարգացում և կատարելագործում:
Ընդունելության ժամեր` Երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 15։00-17։30:
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը զբաղեցնում է ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: Սկզբում սովորել և ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ Կրթության և հանրային այլ ոլորտներում իր բազմամյա գործունեության ընթացքում Ռուբեն Մարկոսյանը ղեկավարել է մի շարք պաշտոններում. եղել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ):
Ռուբեն Մարկոսյանը միջազգային մի շարք կազմակերպությունների (Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ, ԵՄ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված է եղել որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։30:
Հովհաննես Հարությունյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Բացի այդ նա ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպրոց)՝ բիզնեսի ռազմավարություն և մարքեթինգ մասնագիտացմամբ։ Հովհաննես Հարությունյանը ազգային և միջազգային լավագույն փորձն է տեղայնացնում ԵՄՀ-ում։ Նա աշխատել է Մայքրոսոֆթի Նորարարությունների կենտրոնում, KPMG-ում, VivaCell MTS-ում, ինչպես նաև փորձագիտական աշխատանք է կատարել Համաշխարհային բանկում՝ համակարգելով նաև ՀՀ բարձրագույն կրթության նորարարությունների հիմնադրամը։ Հովհաննես Հարությունյանն ունի IRCA (International Register of Certificated Auditors, UK) հավաստագիր և Որակի կառավարման համակարգի աուդիտոր է, ինչպես նաև ունի ACCA հավաստագիր (The Association of certified Chartered Accountants, UK).
Հովհաննես Հարությունյանը մշակում և կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի ռազմավարական (մինչև 5 տարի), միջնաժամկետ (մինչև 3 տարի) և կարճաժամկետ (մինչև 1 տարի) ծրագրերը, իրականացնում է ընթացքի վերահսկողություն և գնահատում, վերանայում և իրականացնում է ճշգրտող գործողություններ, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ (զեկույցներ) գիտխորհրդի (անհրաժեշտության դեպքում նաև ռեկտորատի) նիստերում: Համալսարանի համար հաստատում է ռազմավարական նշանակության նոր միջազգային կապեր, ստեղծում է համագործակցային կառուցվածքներ, վերահսկում է իրականացման ընթացքը, զբաղվում է բակալավրական և մագիստրոսական նոր միջազգային ծրագրերի ներդրման աշխատանքներով:
Հովհաննես Հարությունյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով տնտեսագիտական և ռազմավարական կառավարման ուղղությամբ տարբեր առարկաներ։
Եվրասիա միջազգային համալսարանի Ուսումնամեթոդական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր Իրինա Բաբայանն այսուհետ ԵՄՀ ռեկտորի գլխավոր խորհրդականն է: Նա ունի Հոգեբանության մագիստրոսի (Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան) և Կառավարման մագիստրոսի (Եվրասիա միջազգային համալսարան) (MBA) կոչում։
Նրա ջանքերի շնորհիվ Եվրասիա միջազգային համալսարանը գրանցել է ուսումնագիտակրթական բազմաթիվ նվաճումներ: Իր գործունեության ընթացքում Իրինա Բաբայանը ներկայացրել է Եվրասիա միջազգային համալսարանը միջազգային և տեղական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Լիտվայի, Հունաստանի և այլ հեղինակավոր բուհերում։ 2009թ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից անբասիր աշխատանքի համար ստացել է շնորհակալագիր։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ընդունելության` երեքշաբթի, ուրբաթ 15:00-17:00
Արևիկ Օհանյանն ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան)։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ է: Նա նաև Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի համակարգողն է:
Արևիկ Օհանյանը վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն Քոլեջի Միջազգային բարձրագույն կրթության կենտրոնում (CIHE)՝ որպես գիտայցելու ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից հովանավորվող Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում (JFDP): Վերջինս մասնակցել և վերապատրաստվել է նաև Եվրոպական լավագույն բուհերում Եվրամիության կողմից հովանավորվող TEMPUS IV և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Որակի ապահովման և բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ։
ԵՄՀ-ում համակարգում է նաև ԵՄ հովանավորությամբ իրականացվող աշխատակիցների և ուսանողների փոխանակման ծրագրերը։ Հեղինակ է մի շարք տեղական և միջազգային հոդվածների և ձեռնարկների՝ որակի ապահովման, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման, բարձրագույն կրթության միջազգայնացման ոլորտներում։
Մարիամ Ջիլավյանը ղեկավարում է Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման (ՈԱ) կենտրոնը, կառավարման ամբիոնի ասպիրանտ է։
Մ․ Ջիլավյանը 2014-2019 թթ. սովորել է ԵՄՀ-ում՝ ստանալով Կառավարման բակալավրի, այնուհետև նաև մագիստրոսի աստիճան: Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում (Լիտվա), ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան):
Մ․ Ջիլավյանն ապահովում է ԵՄՀ Որակի կառավարման համակարգի ներդրումն ու շարունակական բարելավումը, ինչպես նաև համակարգում համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքները։ Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ։ Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համա-համակարգում է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման նախագիծը: 2019-2022 թվականներին ՀՀ-ում համակարգել է LION (Learning Inside Out Network) միջազգային կրթական-հետազոտական ծրագիրը, որը հիմնադրվել և ղեկավարվում է ԱՄՆ Ստոունհիլ համալսարանի Քաղաքագիտության և միջազգային կապերի ամբիոնի կողմից։
Ընդունելության ժամեր` Երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։30-16։30
Քրիստինե Մինասյանը ավարտել է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որից հետո ստացել է նաև իրավագիտության մագիստրոսի կոչում:
Քրիստինե Մինասյանը ԵՄՀ-ում սկսել է աշխատքը իրավագիտության ամբիոնի մեթոդիստից ու հասել մինչև ՄՌԿ բաժնի ղեկավարի պաշտոնին։ 2008- 2010 թթ. եղել է Եվրասիա միջագային համալսարանի իրավախորհրդատուն։ Դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում և «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանում, բացի այդ կազմակերպել և անցկացրել է «Բիզնես դպրոց»-ի դասընթացներ։
Անցել է մի շարք մասնագիտական և մեթոդական վերապատրաստումներ։ Հանդիսանում է Հայաստանի ՄՌ ասոցացիայի անդամ։
Ընդունելության ժամեր՝ Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00:
Սիրարփի Դավթյանը ունի Մանկավարժության Մագիստրոսի կոչում/Հայոց լեզու և գրականություն (ՀՊՄՀ): Ավարտել է նույն համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման ամբիոնի ասպիրանտուրան և առաջիկայում պատրաստում է ատենախոսության պաշտպանությանը: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: 2017- 2019 թթ. եղել է Եվրասիա ավագ դպրոցի փոխտնօրեն: Դասավանդում է Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնում:
Նա կատարում է ուսանողների տվյալների հենքի ստեղծում և պահպանում, ընթացիկ թարմացումների իրականացում, համակարգի ընդհանուր կառավարում, գործավարության կազմակերպում և համակարգում, տեղեկանքների պատրաստում, դիմում-հայտերի ընդունում և փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին և այլն։
Ընդունելության ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 9։00-12։00, 13:00-17:00:
Հանրային կապերի մասնագետ, պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը ղեկավարում է ԵՄՀ Հանրային կապերի և մարքեթինգի բաժինը։ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ( The World Communications Forum Association — WCFA) ասոցիացիայի անդամ է:
Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, այնուհետև կրթությունը շարունակել է տարբեր կրթական հաստատություններում՝ Լոնդոնի բիզնես ակադեմիա, Վրաստանի PR ակադեմիա, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, Վարշավայի Եվրաատլանտյան ամառային ակադեմիան, ստացել է նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես վարչարարության (MBA) դիպլոմ:
Էդգար Ամիրխանյանը՝ որպես պրոդյուսեր, ղեկավարել է բազմաթիվ վարկանիշային տեղական և միջազգային նախագծեր, Հանրային ռադիոն ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միության արտաքին կապերի պատասխանտուների հանձնախմբում։ Ներկայում Հայաստանի հանրային ռադիոյի թվային հարթակների պատասխանատուն է։
Ընդունելության ժամեր` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00:
Մերի Շահբազյանը ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ է։ Նա վերապատրաստման դասընթացներ է անեցել Էստոնիայի Տալլին և Չեխիայի Մասսարիկ համալսարաններում՝ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս Մունդուս և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Կարիերայի կառավարման և գործատուների հետ կապի հաստատման ուղղությամբ։ Հանդիսանում է ԵՄՀ «Աշակերտական գիտաժողով»-ի և «Քայլ Առաջ» ծրագրերի պատասխանատուն։
Մերի Շահբազյանը իրականացնում է նաև աշխատանքային շուկայի վերլուծություն, վերհանում է շուկայում առկա պահանջները, առաջարկներ ներկայացնում ամբիոններին ՄԿԾ վերջնարդյունքների ձևավորման հարցում, ապահովում է ամբիոն – գործատու կապը, իրականացնում է «Կարիերայի օրեր» ամենամյա նախագիծը։
Մերի Շահբազյանը դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում։ Հեղինակ է մի շարք տեղական և մեկ միջազգային հոդվածի:
Ընդունելության ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00:
Լիա Թևոսյանը հանդիսանում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի «Հանրային իրավունք» (ԺԲ.00.02) մասնագիտությամբ հայցորդ, ով Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ հետազոտություն է իրականացրել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում։ Ուսումնառության տարիներին հանդիսացել է ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի ուսանող-իրավախորհրդատու, փորձագետ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Արագ արձագանքման խումբ»-ում։
Երկար տարիներ աշխատել է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում որպես ամբիոնի վարիչի օգնական և միևնույն ժամանակ նույն ամբիոնի որակի ապահովման գործակալ՝ մասնակցելով մի շարք մասնագիտական և մեթոդական տեղական ու արտասահամանյան վերապատրաստումների։
Լիա Թևոսյանը միևնույն ժամանակ դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում և «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանում։ Հեղինակ է հինգ տեղական և մեկ միջազգային հոդվածի, զեկուցներով է հանդես եկել հայաստանյան մի շարք գիտաժողովներում։ Լիա Թևոսյանը ղեկավարում է ԵՄՀ հետազոտական կենտրոնի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, պատասխանատու է վերջինիս առջև դրված ռազմավարական խնդիրների ու գործառույթների իրականացման համար։
Աննա Խվորոստյանկինան իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու (PhD): Ծնվել է Դնիպրոյում (Ուկրաինա) և իրավունքի տեսության ոլորտում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենսդրության ինստիտուտում (իրավաբանական գիտությունների թեկնածու է 2012 թ.), «Եվրոպական և անդրազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի կոչումը ստացել է Իտալիայի Տրենտոյի համալսարանում (2006 թ.), ինչպես նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Ուկրաինայի «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում՝ օրինաստեղծման տեսության մասնագիտությամբ (2005 թ.):
2004-2005 թթ.-ին Աննա Խվորոստյանկինան աշխատել է իրավական փորձագետ Ուկրաինայի արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների և օրենսդրության մշակման կենտրոնում: 2006-2007թթ. աշխատել է որպես պրակտիկանտ Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնում (Աթենք, Հունաստան):
2008 թ.-ից մինչև 2019 թ. Աննա Խվորոստյանկինան աշխատել է «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում: 2020 թ. նախաձեռնել է ԲՊՀ միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը և մինչ 2022 թ. ապրիլը հանդես է եկել վերոնշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն: Ներկայումս նա շարունակում է իր ներդրումը կենտրոնի գործունեությունում՝ որպես ավագ գիտաշխատող:
2017 թ. եղել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասավանդել է «Սահմանադրական մշակույթներն անցումային փուլում. սահմանադրական արժեքները և ինքնությունները հետխորհրդային տարածաշրջանում» դասընթացը։ 2020-2021 թթ. համատեղ դասավանդել է «Հայաստանի սահմանադրական զարգացումները» դասընթացը Մարտին Լյութեր համալսարանում (Հալլե, Գերմանիա):
Ներկայումս նա նաև համակարգում է Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մոդուլը Եվրասիա միջազգային համալսարանում:
Աննա Խվորոստյանկինան Կովկասի Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի (AESC) անդամ է: Նա ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալում և մասնակցել է միջազգային գիտահետազոտական նախագծերի:
Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00:
Աննա Մարտիրոսյանը Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի վարիչն է։ Ունի Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև սովորել, այնուհետև դասախոսել է Էդինբուրգի Հերիթ-Վաթ համալսարանում, այժմ հանդիսանում է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի ասպիրանտ։
Դասախոսում է Ռազմավարական կառավարում, Վարքագծային տնտեսագիտություն և հարակից առարկաներ ԵՄՀ-ում, ինչպես նաև վարում է մասնագիտական դասընթացներ Հայաստանում և արտերկրում։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են զարգացման տնտեսագիտությունը, վարքագծային տնտեսագիտությունը և կառավարման ոլորտի իրավիճակային ուսումնասիրությունները (case study): Ունի ավելի քանի 15 տարվա մասնագիտական փորձ։ Աշխատանքային փորձը ընդգրկում է ֆինանսական ոլորտը և միջազգային զարգացման ծրագրերը, որոնցում հանդես է եկել և՛ որպես նախագծի ղեկավար, և՛ որպես փորձագետ։
Ընդունելության ժամեր՝ երկուշ․, ուրբաթ՝ 11։00-15։00
Քրիստինե Դանիելյանը Ֆարմացիայի ամբիոնի վարիչն է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (կենսաքիմիա մասնագիտացում, 1994-1999 թթ)։ Ստացել է 1999-2003 թթ կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում (ՀՀԳԱԱ, կենսաքիմիա մասնագիտացում, մասնակի DAAD ֆինանսավորմամբ (Գերմանիա, Մարբուրգի Ֆիկիպսի Համալսարան, Դեղագիտության ֆակուլտետ)։ Առաջին հետպաշտպանական աշխատանքը ծավալել է Մայամիի համալսարանում (ԱՄՆ, 2003-2004 թթ), երկրորդը՝ Փենսիլվանիի համալսարան (ԱՄՆ, 2004-2007 թթ)։ Հանդիսամում է ՀՀԳԱԱ առաջատար գիտնական, «Նյարդաակտիվ միացությունների կենսաքիմիա»-ի լաբորատորիայի վարիչ։
Հանդիսանում է 50-ից ավել հոդվածների հեղինակ՝ տպագրված այնպիսի ամսագրերում ինչպիսիք են Stroke, Circulation, J Pharmacol Exp Ther. , Blood, Biomed Pharmacother. , Int J Stroke., Lancet Public Health. և այլն, ինչպես նաև Elsevier, Springer հրատարակչությունների կողմից տպագրված գրքերի գլուխների, գիտական արտոնագրերի հեղինակ։
Ընդունելիության ժամեր՝ երեքշաբթի՝ 10։00-11։00, ուրբաթ՝ 14։00-16։00։
Անի Թամազյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Լեզվաբանություն և միջմշակությային հաղորդակցություն բաժինը, ինչպես նաև ԵՊՀ Միջազգային հարաբերություների ֆակուլտետի համանուն մասնագիտությունը: Այժմ գրում է թեկնածուական ատենախոսություն ռոմանագերմանական լեզուներ մասնագիտությամբ:
Իր գիտամանկավաժական և վարչական գործունեության ընթացքում Ա. Թամազյանը մասնակցել է մի շարք վերապատրաստումների կազմակերպված Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի, Քեմբրիջի համալսարանի մամուլի և գնահատման բաժնի, Լեհաստանի անգլերեն դասավադողների միջազգային ասոցիացիայի, Հայաստանում Բրիտանական խորհրդի և Իտալիայի Եվրոակ գիտահետազոտական կենտրոնի կողմից: Անի Թամազյանը նաև մի շարք վերապատրաստումներ է իրակականցրել միջազգային տարբեր բուհերում:
Ներկայումս հանդիսանում է ԵՄՀ Լեզուների, հաղորդակցման և լրագրության ամբիոնի վարիչը և Վարշավայի Հումանիտար գիտությունների և տնտեսագիտության համալսարանի անգլիական բանասիրության բաժնի դասախոս:
Ընդունելության ժամեր՝ Երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 9։30-13։30:
Նունե Ջոմարդյանն իրավաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանը և պատրաստում է ատենախոսություն «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/» ԺԲ.00.02 ծածկագրով (Եվրասիա միջազգային համալսարան): Վերապատրաստվել է Շվեդիայի տեխնոլոգիական համալսարանում (KTH) և Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ, ինչպես նաև կատարել է հետազոտական աշխատանք ատենախոսության շրջանակներում:
Հեղինակ է մի շարք հոդվածների՝ մարդու իրավունքների, սոցիալական պետության հիմնախնդիրների, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում։ Նունե Ջոմարդյանը համակարգում է պետական և մասնավոր կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների, միջազգային կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետազոտական աշխատանքներն ու մասնագիտական վերապատրաստումները: ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնում պատասխանատու է նաև մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ու վերանայման համար:
Նունե Ջոմարդյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով իրավագիտական ուղղությամբ տարբեր առարկաներ:
Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00:
Անի Բարսեղյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի բաժինը։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու է (Ա.01.03, Մաթեմատիկական ֆիզիկա 2006), դոցենտ (2011)։
Զեկույցներով հանդես է եկել մոտ 25 միջազգային և տեղական մաթեմատիկական գիտաժողովներում։
Տիգրան Հարությունյան ղեկավարում է ԵՄՀ Լրագրության կրթական ծրագիրը։ Շուրջ 35 տարի աշխատում է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ լինելով առաջին ալիքի ձայներից մեկը։ Սովորել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետում, այնուհետև ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը։ Սովորել է նաև Ռուսաստանի հեռուստառադիոաշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում, աշխատել «Культура» հեռուստաալիքում, մասնագիտացել Վրաստանի PR ակադեմիայում և ավարտել Բեռլինի մենեջմենթի ինստիտուտի «Կառավարման հմտություններ» դասընթացը:
Հանդիսացել է «Այգ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրենը, ապա` գործադիր տնօրենը։ Աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես ռուսերեն լեզվով լուրերի խմբագիր, այնուհետև ղեկավարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ծրագիրը, մի քանի տասնյակ ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ և վարող: Տիգրան Հարությունյանն աշխատել է Հայկական հեռուստատեսության առաջին և երկրորդ ալիքներում:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00:
Տնտեսական գիտությունների թեկնածու Գոհար Մելիքբեկյանը Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի նախաբուհական ծրագրերի համակարգողն փոխտնօրենն է: Վերջինս ասպիրանտուրան ավարտել է ՀՀ ՊԿԱ Հանրային ֆինանսների կառավարում մասնագիտությամբ, մագիստրոս որակավորում՝ Հանրային ֆինանսների կառավարում, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որակավորում՝ Պետական ծառայող:
Աշխատել է Մարդկային Ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (ՀՀ պետական կառավարման ակադեմիա — ՀՀՊԿԱ), Ռեկտորի առաջին օգնական (ՀՀՊԿԱ), Գիտական քարտուղար (ՀՀՊԿԱ), Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների վարչության ղեկավար (ՀՀՊԿԱ), ՀՀ պետական կառավարման Ակադեմիայի Հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ամբիոնի Դասախոս, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար (ՋիՓարթներս Կովկասյան Գրուպ – իրավաբանական ընկերություն), Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի ավագ դասախոս և վարիչ, Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի Երևանյան կրթագիտական ինստիտուտ:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 12։00-16։00:
Վիկտորյա Մայիլյանը ավարտել է ԵՊՀ «Աստվածաբանություն» բաժինը: Ստացել է ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ Ուսանողական տարիներին զուգահեռ աշխատել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության դեկանատում՝ որպես ավագ մասնագետ, դեկանի տեղակալի օգնական: 2020 թվականից առ այսօր աշխատում է Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ (դասերը վարում է հայերեն և ռուսերեն):
Մասնակցել է վերապարտաստման տասնյակից ավել դասընթացների: 2021 թվականից աշխատում է ԵՄՀ-ում որպես էլեկտրոնային կառավարման համակարգերի պատասխանատու: “E-buh” տեղեկատվական կառավարման համակարգի պատասխանատուն: Իրականացնում է EMIS համակարգի հետ կապված աշխատանքներ: Խորհրդատվություն է տրամադրում առկա և հեռակա համակագով սովորող ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյա:
Ապահովում է դիմորդների, ուսանողների և շրջանավարտների հետ կապը և հաղորդակցութունը, որպես առաջին օղակ՝ սերտ համագործակցելով ստորաբաժանումների և ամբիոնների հետ։
Վիկտորյա Մայիլյանը հանդիսանում է ԵՄՀ Կառավարման ամբիոնի հայցորդ:
Վարդուհի Շահբազյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի Դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետը «Հագուստի մոդելավորում» մասնագիտությամբ, ստացել բակալավրի աստիճան, մոդելավորողի որակավորում: Ավարտել է ԹԵՔ42 կրթական կենտրոնի UI/UX դիզայնի խորացված դասընթացը: Ծրագրավորման ոլորտը ուսումնասիրելու առաջին քայլերը արել է Էլբակյան կենտրոնում, սովորել է HTML և CSS, ուսումնասիրել է JavaScript լեզուն:
Աշխատել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 2013-2014թթ, որպես իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական, այնուհետ 2014 թ-ին տեղափոխվել է անձնակազմի կառավարման բաժին, որպես՝ աշխատանքների համակարգող: 2018-2021թթ զբաղեցրել է նույն համալսարանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման համակարգողի պաշտոնը:
2022 թվականից աշխատանքի է անցել ԵՄՀ Կառավարում և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ամբիոնում, որպես Տեղեկատվական Տեխնոլոգիաների կրթական ծրագրի ղեկավարի օգնականի պաշտոնը: Իրականացնում է ամբիոնի կառավարման հետ կապված գործառույթները և այլն:
Մերի Թումանյանն 2016 թ․ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը «Գեղանկարչության» բաժինը` գեղանկարիչ-դասավանդող մասնագիտությամբ, ստացել մանկավարժության աստիճան և ուսուցչի որակավորում: 2020թ․ ընդունվել է Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» բաժին։ Աշխատել է մի շարք ուսումնական հաստատություններում՝ «Փոքրիկ գիտունիկ» նախակրթարան-քոլեջում՝ որպես կերպարվեստի ուսուցչուհի, «Ժպիտների աշխարհ» մանկապարտեզում որպես՝ կերպարվեստի ուսուցչուհի և դաստիարակ։
2022 թվականից աշխատանքի է անցել ԵՄՀ Կառավարման ամբիոնում՝ որպես ամբիոնի վարիչի օգնակաան, որտեղ իրականացնում է կազմակերպչական աշխատանքներ։
Լիլիթ Բիչախչյանը բակալավրի աստիճանը ստացել է Շիրակի պետական համալսարանում՝ քիմիայի բաժնում: Մագիստրատուրան ավարտել է Երևանի պետական համալսարանում՝ օրգանական քիմիայի բաժինը:
Աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնում որպես վարիչի օգնական, ամբիոնի մասնագետ, 2013 թվականից ՀՀ ԳԱԱ ՕՔԻ կրտսեր գիտ. աշխատող է: ԵՄՀ-ում Ֆարմացիայի ամբիոնի վարիչի օգնականն է, «Թունաբանական քիմիա» և «Ֆարմացիայի պատմություն» առարկաների ասիստենտ է: Մի շարք գիտական հոդվածների և 5 գիտական արտոնագրի հեղինակ է:
Մարիամ Վարդերեսյանը ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» բաժինը: Ունի գրադարանավարի երկարամյա աշխատանքային փորձ: Աշխատել է թիվ 188 մսուր մանկապարտեզում, Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, վերջին տարիներին զբաղեցրել է Հայաստանի եվրոպական համալսարանի Գրադարանի և արխիվի վարիչի պաշտոնը։ Մասնակցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանի կողմից իրականացրած «Դպրոցական նոր գրադարան. Էլեկտրոնային սպասարկում» թեմայով վերապատրաստմանը, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կողմից կազմակերպված գրադարանավարների վերապատրաստման երկօրյա դասընթացին, նաև «Կրթության կառավարում» թեմայով Չելսիի բիզնես դպրոցի վերապատրաստմանը։
Եվրասիա միջազգային համալսարանում նա իրականացնում է թվային և տպագիր գրքերի սպասարկում, ընթերցողի գրանցում, արխիվի վարում
Դավիթ Հովակիմյանը զբաղեցնում է ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետի պաշտոնը: Նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան, կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի մասնագետ է:
Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես համակարգչային ինժեներ, եղել է “A-D-V Vending” վենդինգային կազմակերպության գործադիր տնօրեն: Իր փորձը կիսել և դասախոսել է մի շարք կրթական հաստատություններում:
Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, կրթությունը շարունակել է նույն համալսարանի «Նորագույն գրականության և գրաքննադատության» ամբիոնում: Աշխատել է տարբեր ուսմնական հաստատություններում՝ Հայստանի եվրոպական քոլեջ, Հայաստանում ֆրանսիական ինժեներական համալսարան, Հերացի ավագ դպրոց, Հայստանի Եվրոպական համալսարան:
Մասնակցել է Չելսիի բիզնես դպրոցի «Կրթության կառավարում», Գլազգոյի համալսարանի «Ներառականությունը կրթության մեջ», «Կրթությունը բոլորի համար» առցանց վերապատրաստումներին:
Արմինե Ասատրյանը իրականացնում է բազմաբնույթ համագործակցություններ ուսումնական հաստատությունների հետ, նաև անցկացնում է աշխատանքային շուկայի վերլուծություն, վերհանում է շուկայում առկա պահանջները, առաջարկներ ներկայացնում ամբիոններին ՄԿԾ վերջնարդյունքների ձևավորման հարցում, ապահովում է ամբիոն-գործատու կապը, իրականացնում է «Բաց դռների օրեր», «Կարիերայի օրեր» ամենամյա նախագծերը։
Ծնվել է 2001թ. հունիսի 14ին Սիսիան քաղաքում: 2007-2016թթ սովորել է Սիսիանի N5 դպրոցում: Ավարտելով միջնակարգ կրթությունը 2017թ-ին ընդունվել է Սիսիանի ավագ հիմնակարգ դպրոց: Ավարտելով դպրոցը 2019թ-ին ընդունվել է Եվրասիա Միջազգային համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետ: Սովորել է բարձր առաջադիությամբ: Համալսարանում մասնակցել է տարբեր միջոցառումների, մրցույթնորի և կամավորական աշխատանքների: 2023թ-ին ավարտելով համալսարանը ընդունվել է ԵՄՀ մագիստրատուրա Քրեական իրավունք և դատավարություն մասնագիտությամբ։ 2023թ ընտրվել է ԵՄՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ: Ունի տարբեր ծրագրեր կրթության բարելավման համար, որը կյանքի կկոչվեն ամիսների ընթացքում: Այս տարի նպատակ ունի դիմել Erasmus+ ծրագրին մագիստրոսական ծրագիրը այնտեղ շարունակելու նպատակով: Հանդիսանում է «Federation of Youth Clubs of Armenia» կազմակերպության անդամ: Իրականացրել է տարբեր մասնագիտական սեմինարներ համալսարանից դուրս: Աշխատել է «Իրավական Նախաձեռնությունների կենտրոնում»: Մասնագիտական պրակտիկաներ անցել է`«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների»դատարանում, «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում» «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում»: Ամանդա Սարգսյանը իրեն պատկերացնում է քրեական ոլորտում, որպես դատախազ:
Ինգա Ավագյանը 2022թ. ավարտել է ԵՊՀ «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն » բաժինը, ստացել բակալավրի աստիճան լեզվաբանի մասնագիտությամբ: Սովորելուն զուգահեռ 2020-2022թթ.աշխատել է Ամերիկյան կազմակերպությունում որպես ծրագրային ղեկավար և համակարգող: Աշխատանքի ընթացքում մասնակցել է տասնյակ վերապատրաստումների: 2023թ. աշխատանքի է անցել Եվրասիա միջազգային համալսարանի լեզուների հաղորդակցության և մանկավարժության ամբիոնում՝ որպես ասիստենտ , որտեղ իրականացնում է ամբիոնային կազմակերպչական աշխատանքներ: Աշխատանքին զուգահեռ սովորում է նաև ԵՄՀ իրավագիտության «Քաղաքացիական իրավունք» կրթական ծրագրի մագիստրատուրայում: