Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ 2017 թվականի մարտի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանի երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց «Առարկայական ծրագրի տեղը, դերն ու հիմնական սկզբունքները ՄԿԾ-ի արդյունավետ իրականացման գործընթացում» թեմայով մեթոդական վերապարաստում:
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ բան.գիտ.թեկնածու Սոնա Հակոբյանը: Բանախոսը նշեց, որ մասնագիտական կրթական ծրագրի որակի բարձրացմանն ուղղված գործողությունները նպաստում են Բոլոնյան գործընթացի հիմնական սկզբունքներից մեկի` բարձրագույն կրթության եվրոպական տարածքում մասնագիտացումների փոխճանաչման համակարգի ստեղծմանը: Ուստի մասնագիտական կրթական ծրագրի համատեղելիությունն ու համադրելիությունը եվրոպական չափանիշների պահանջների նոր կրթական մոդելի հենքային հիմնախնդիրներից մեկն է :
Յուրաքանչյուր առարկայական ծրագիր պետք է ունենա հստակ կաղապար` հիմնված կրթական յուրաքանչյուր աստիճանի և կրեդիտային համակարգով նախատեսված` ուսանողի ուսումնական բեռնվածության չափման ընդհանուր պահանջների վրա: Մասնագիտական կրթական ծրագրի մի շատ կարևոր հատված իրականանում է շնորհիվ լավ կառուցված առարկայական ծրագրի` դասընթացի նկարագրի:
Թեմայի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց օտար լեզուների և գրականության ամբիոնի որակի գործակալ Իննեսա Գևորգյանը :
Վերապատրաստման մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում, Ս.Հակոբյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :