Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը քոլեջների հետ: Համագործակցության հերթական պայմանագիրը կնքվեց Արմավիրի պետական բժշկական քոլեջի հետ:
Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը քննարկեցին մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ու նորարար ծրագրերի ներդրմանն ուղղված հարցեր:
ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի կնքմամբ համալսարանը պատրաստակամ է մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելու քոլեջի սովորողների գիտելիքներն ու հմտությունները, կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ վերջիններիս համար: Մասնավորապես, ռեկտորի առաջարկով քոլեջի սաները համալսարանում կմասնակցեն լաբորատոր փորձերով հագեցած բաց դասերին, վարպետության դասերին, ինչպես նաև իրենց դասերը կանցկացնեն ԵՄՀ լաբորատորիաներում:
Իր խոսքում քոլեջի տնօրեն Արամ Խաչատրյանը կարևորեց համալսարանի կողմից մասնագիտական աջակցության տրամադրումը և քոլեջի սովորողների՝ դեպի ակադեմիական կրթության անցմանն ուղղված ծրագրերի իրականացումը։