Ս․թ․մայիսի 25-ին աշխարհի տարբեր անկյուններում հայերը ևս մեկ անգամ միավորվեցին, այս անգամ` Քոչարի պարելու համար:
«Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծ-ֆլեշմոբին միացավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: Նախ «Երազ» այգում, ապա Հանրապետության հրապարակում ԵՄՀ ուսանողները ուսի տված պարեցին հայկական ավանդական պարը:
Նշենք, որ «Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 -ամյակներին: Նախագծի հեղինակները որոշել են այն շարունակական դարձնել՝ այս տարվա ծրագիրը նվիրելով հայկական մշակույթի երկու մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: