Դեկտեմբերի 06 2017
IMG 5642 1

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին ԵՄՀ-ն շնորհեց  ուսման վարձի փոխհատուցում

Եվրասիա միջազգային համալսարանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների համար սահմանել է ուսման վարձի  զեղչեր: Հաշվի առնելով զինվորական գրքույկներում կատարված գրառումները՝ ուսման վարձի 50% զեղչեր են սահմանվել  այն ուսանողների համար, ովքեր ինքնապաշտպանական ուժերի կազմում մասնակցել են  մարտական գործողությունների:

Նրանք են.

1. Սարգիս Ռաֆայելի Որսկանյան Կառավարում 4-րդ կուրս
2. Սամվել Ջանիբեկի Ասատրյան Կառավարում 4-րդ կուրս
3. Սարգիս Փաշիկի Պետրոսյան Կառավարում 2-րդ կուրս

 

 

 

Ուշադրության  են արժանացել  նաև մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները, որոնց համար սահմանվել է ուսման վարձի  30% զեղչ՝

1. Դավիթ Պարգևի Սաղաթելյան Իրավագիտություն 3-րդ կուրս
2. Հովհաննես Կարենի Բակոյան Կառավարում 4-րդ կուրս
3. Սարգիս Հովհաննեսի Հանեյան Կառավարում 4-րդ կուրս
4. Աշոտ Արտակի Սարգսյան Կառավարում 3-րդ կուրս
5. Էրիկ Հարությունի Մարդոյան Կառավարում 3-րդ կուրս
6. Հովհաննես Արթուրի Նամալյան Կառավարում 2-րդ կուրս
7. Գագիկ Զոհրապի Սուրմալյան Կառավարում 2-րդ կուրս
8. Եսայի Խաչատուրի Խաչատրյան Կառավարում 2-րդ կուրս
9. Վիլեն Արթուրի Խարմանդարյան Կառավարում 2-րդ կուրս
10. Գուրգեն Մարտինի Հովհաննիսյան Կառավարում 2-րդ կուրս
11. Սերգեյ Վասիլի Դաշտամիրյան Կառավարում 1-ին կուրս

 

Ապրիլյան քառօրյա պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ԵՄՀ առկա բաժնի ուսանողներ  Դավիթ Սաղաթելյանին, Սարգիս Հանեյանին և Հովհաննես Բակոյանին խրախուսել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ տրամադրելով ուսման վարձի 20%-ի փոխհատուցման հավաստագրեր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է քաջարի տղաներին, հայտնում իր երախտագիտությունը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար և հերթական անգամ հավաստիացնում, որ իրենց դրական օրինակով ևս մեկ անգամ փաստում են, որ զինծառայությունը խոչընդոտ չէ կրթությունը շարունակական դարձնելու գործընթացում։