«ԱվարտվեցԿիրառական Մարքեթինգ» առցանց դասընթացը, որը վարեց DCG Lab միջազգային ընկերության ԱՊՀ շուկայի գծով մենեջեր Արթուր Արզումանյանը:
Շուրջ երկու ամիս տևած դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին դասական և թվային մարքեթինգի գործիքները, ծանոթացան բիզնեսի մրցունակության բարձրացման ռազմավարություններին, դասական և թվային մարքեթինգի մոտեցումներին, կատարեցին B2C Սպառողական շուկաների և B2B շուկաների վերլուծություններ և այլն:
Քննարկումներով ուղեկցվող ինտերակտիվ դասընթացի ընթացքում, տեսական գիտելիքը ամրապնդելու նպատակով, մասնակիցներին պարբերաբար տրվում էր անհատական և թիմային գործնական առաջադրանքներ. մասնավորապես՝ հաշվարկների և վերլուծությունների ինքնուրույն կատարում, միջազգային և տեղական շուկաների ուսումնասիրություն, յուրահատուկ առևտրային առաջարկի ձևավորում և այլն:
Նշենք նաև, որ դասընթացին ներգրավվեցին ինչպես բուհի ուսանողներ, այնպես էլ մարքեթինգով հետաքրքրված անձիք: