Հուլիսի 7-ին ՈԱԱԿ մասնագետները UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակում հանդիպեցին ծրագրի մասնակից բուհերի՝ այդ թվում Եվրասիա միջազգային համալսարանի փորձագետների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտաքին գնահատման արդյունքում խորհրդատվական զեկույցի պատրաստման ձևաչափը և առաջիկա աշխատանքները:
Հավելենք, որ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։
Մանրամասն ՀՂՈՒՄՈՎ