Ապրիլի 02 2021
thumbnail image 2

ԵՄՀ թիմը մասնակցեց արտաքին գնահատման այցի՝ UNESCO-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում

Մարտի 25-31-ը Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցեց UNESCO-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում արտաքին գնահատման առցանց այցին։
Նախքան առցանց այցը՝ ԵՄՀ ներքին փորձագետները միացան ՈԱԱԿ-ի համակարգողներին՝ որակի ներքին ապահովման կարողություններ ձևավորելու և որակի ներքին ապահովման համակարգի զարգացումը խթանելու նպատակով, ուսումնասիրվեցին ԵՄՀ կողմից տրամադրված SWOT վերլուծությունը, ռազմավարական ծրագիրը, մասնագիտական կրթական ծրագրերը:
Առցանց այցերի հանդիպումներին մասնակցեցին ԵՄՀ ղեկավար կազմը, կրթական ծրագրերի պատասխանատուները, դասախոսները և ուսանողները, SWOT վերլուծությունն իրականցրած խմբի և որակի ապահովման պատասխանատուները:
Հավելենք, որ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագիրը նպատակ ունի նաև, բարեփոխումների խմբեր ստեղծելով, նպաստել բուհերի ինքնավերլուծության իրականացման գործընթացներին և բարելավել տվյալների հավաքագրման, վերլուծման ու դրանց հիման վրա որոշումների կայացման գործընթացները:
Աղբյուրը՝ https://bit.ly/31FY7if