Հունիսի 08 2023
untitled 1920 × 1080

Բաց հանդիպում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խմբի հետ

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,
Հունիսի 13-16-ը Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարանում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը: Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-16:10-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Համալսարանի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև հունիսի 13-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ m.barseghyan@anqa.am էլ. հասցեով: