2020թ-ին «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հայտարարվել էր ամենամյա Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2020 մրցույթը, որի մասին հայտարարությունը համալսարանի իրավագիտության ամբիոնի կողմից լայնորեն տարածվել էր ուսանողների շրջանում։
Մագիստրատուրայի «Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Տիգրան Սարգսյանը, դիմելով ծրագրին, առավել կարևորեց ապրանքային նշանների հետ կապված իրավահարաբերությունների իրավակարգավորումը: Տիգրանը մրցույթին ներկայացավ «Ապրանքային նշանի իրավական պաշտպանության հիմնախնդիրները սպառողների շահերի և տնտեսական մրցակցության համատեքստում» թեմայով իր հետազոտությամբ, որը անմիջականորեն կապված էր իր մագիստրոսական թեզի թեմայի հետ։
Իր հետազոտության մեջ Տիգրանը կատարել էր իրավահամեմատական վերլուծություններ, որոնց արդյունքում վեր հանվել և բարցրաձայվել էր մտավոր սեփականության իրավական կարգավորումների մեջ առկա բացերը, ներկայացրել էր ապրանքային նշանի իրավական կարգավորման իր տեսլականը։
Մրցույթը անցկացվել էր երկու փուլով, որի առաջին փուլը հաղթահարելով հաջողությամբ մասնակցեց երկրորդ փուլին՝ ժամանակին համահունչ կազմակերպվող առցանց տիրույթում, որը գնահատվեց մտավոր սեփականության ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Շնորհավորում ենք Տիգրանին մրցույթի արդյունքներով առաջատար հորիզոնականներ զբաղեցնելու համար, մաղթում նորանոր հաղթանակներ և առաջընթաց գիտական ոլորտում: