Հունիսի 14 2017
IMG 9106

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

IMG 9100Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանը համալրվեց  Միջազգային համագործակցության գերմանական ընկերության  (GIZ) կողմից  նվիրաբերված մասնագիտական գրականությամբ:

Շնորհիվ  այս նախաձեռնության ԵՄՀ-ի պրեսֆորսորադասախոսական կազմը և ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությանը, համառոտ պարզաբանումներին, ինչպես նաև «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի վերաբերյալ հարցեր ու պատասխաններ գրքի վերահրատարակված տարբերակին:

Եվրասիա միջազգային համալսարանը  շնորհակալություն է հայտնում Միջազգային համագործակցության գերմանական ընկերությանը (GIZ)  համալսարանում իրականացվող կրթական գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար: