Ծրագրից ակնկալվող արդյունքներն են.
Ինստիտուցիոնալ մակարդակ – Ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի ընդլայնված իրավասություններով պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ապահովումը՝ թվայնացման և կանաչ անցման ունակությամբ՝ ֆունկցիոնալ ծառայությունների և ԳԱՑ-ի մի շարք համապատասխան ինստիտուցիոնալ տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման հիման վրա ամենօրյա կառավարման և ռազմավարական պլանավորման, մոնիտորինգի և վերահսկման, որակի գնահատման և որոշումների կայացման պայմանների ստեղծման, համալսարանի արդյունավետ և կանաչ գործունեության և զարգացման աջակցության համար:
Ազգային մակարդակ – Բարձրագույն կրթության ԳԱՑԱՇ-ը, ԳԱՑԱՇ-ին աջակցող թվային հարթակի և ԳԱՑԱՇ-ին համապատասխան հաստատությունների հավատարմագրման վերանայված պետական չափանիշների ներդրումը՝ որպես բարձրագույն կրթության համակարգի ներառական, թվային և կանաչ բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման գործիքներ:
Եվրոպական մակարդակ – Փորձի փոխանակումը, ցանցերի ստեղծումը և ներգրավված գործընկերների միջև երկարաժամկետ համագործակցության խթանումը՝ համապատասխան ԵՄ չափանիշներին՝ նպաստելով Հայաստանի բուհերի ինտեգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: