Ուրախ ենք ներկայացնել «COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը կալանավորված և դատապարտված կանանց վրա» հետազոտությունը: Հայաստանում նմանատիպ ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել: Այսինքն՝ զեկույցը հիմնախնդրի ուսումնասիրության առաջին փորձն է Հայաստանում։
Հետազոտության նպատակն է խթանել կալանավորված և դատապարտված կանանց իրավունքների պաշտպանությունը համավարակի ժամանակ և բարձրացնել նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Հետազոտության խնդիրներն են.
- Ուսումնասիրել և փաստագրել կալանավորված և դատապարտված կանանց կարիքները և իրավունքների խախտումները համավարակի ժամանակ:
- Ուսումնասիրել և վերլուծել նրանց շրջանում համավարակի կանխարգելմանը, խնամքին և բուժմանն ուղղված ներպետական օրենսդրությունը, միջազգային չափորոշիչները և ուղեցույցերը։
- Բացահայտել ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի բացերը:
- Մշակել կալանավորված և դատապարտված կանանց վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Զեկույցը հասանելի է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կայքում՝ https://prisoninitiatives.am/researches/29991/
Ակնկալում ենք, որ զեկույցում վերհանված հիմնախնդիրները կնպաստեն նշված խմբի կանանց նկատմամբ հանրության, որոշում կայացնող և քաղաքականություն մշակող կառույցների զգայունության բարձրացմանը և վերաբերմունքի փոփոխությանը, ինչը կարևոր նախապայման է համարժեք բարեփոխումների իրականացման համար:
Հետազոտությունը կատարել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ` Equality Fund-ի ֆինանսական հովանավորությամբ: