ԵՄՀ ԵՄՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի և Իրավագիտության ամբիոնի համատեղ ուժերով Եվրասիա միջազգային համալսարանը և «Օմերտա Արբիտրաժային դատարան»-ն ու դատարանին կից մշտապես գործող Իրավաբանական գրասենյակը կնքեցին համագործակցության նոր հուշագիր:
Հուշագրով կողմերը պարտավորվում են գործակցել՝ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման դասընթացներ, դատախաղեր, իրականացնել համատեղ հետազոտություններ, քննարկումներ և այլն:
Երկուստեք կարևորվեց նաև փորձի փոխանակումը և ուսանողների պրակտիկայի կազմակերպումը։
Արբիտրաժային դատարանի նախագահ, իրավաբանական գրասենյակի գործադիր տնօրեն ՝ Պարույր Խաչատրյանը, և արբիտր՝ Սիրանուշ Մինասյանը, անցկացրեցին նաև վարպետաց դաս «Արբիտրաժային դատարանի գործառույթները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով: