Այսուհետ ԵՄՀ հետազոտողները կարող են իրենց գիտական հետազոտությունները ներկայացնել տպագրության ԵՄՀ գործընկերներ Իրավաբանական և սոցիալական գիտությունների բալթյան հանդեսում, «TLARev» և «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի «Ազատություն և միջազգային հարաբերություններ» միջազգային ամսագրերում:
Նշենք, որ Բալթյան միջազգային ակադեմիայի Իրավաբանական և սոցիալական գիտությունների բալթյան հանդեսը հրատարակվում է տարին երկու անգամ: Հանդեսի նախորդ համարներին և տպագրվող հոդվածի պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bsa.edu.lv/index.php/en/bjlss-en.html
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի «Ազատություն և միջազգային հարաբերություններ» միջազգային ամսագիրը ինդեքսավորված է Scopus-ի և այլ միջազգային շտեմարանների կողմից:
Մանրամասը տեղեկությունների համար՝ https://e-jlia.com/index.php/jlia/about
«TLARev» ամսագիրը գործարար աշխարհի համար է: Ամսագրում կարող են հրապարակվել իրավունքով և տնտեսագիտությամբ հետաքրքրված ակադեմիական հանրույթի ներկայացուցիչները:
«TLARev»-ին աջակցում է ակադեմիական խորհուրդը, որում ընդգրկված են մասնագիտական մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ, դասախոսներ:
Ամսագրի կայքն է՝ https://tlarev.com/