Հունիսի 08 2023
img 6847

Նախագծահեն ուսումնառություն և գնահատում՝ ուսանողների ուսուցումը բարելավելու նպատակով սեմինարը վարեց Ջուլիա Սարրիսը

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսները հանդիպեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Կոլորադոյի համալսարանի դասախոս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անգլերեն լեզվի մասնագետ Ջուլիա Սարրիսի հետ:

Բանախոսը ԵՄՀ դասախոսական անձնակազմին ներկայացրեց «Նախագծահեն ուսումնառություն և գնահատում՝ ուսանողների ուսուցումը բարելավելու նպատակով» թեման, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ եղան բանախոսի և մասնակիցների միջև, կիսվեցին նաև իրենց մասնագիտական օրինակներով ու փորձով:

Սեմինարը կազմակերպել էր Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը:

Եվս մեկ սեմինար տեղի կունենա հունիսի 20-ին՝ «Ուսումնառության կազմակերպումը բազմամշակույթ լսարանում» թեմայով:

img 6829