Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի ուսանողները ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանի հետ ստեղծելով «Case Queens» թիմը՝ վերջերս մասնակցեցին Case Key-2023 Business Case Competition-ին:
Case Key-2023-ի բացման արարողությանը մասնակիցները ներկայացրեցին իրենց թիմերը և ծանոթացան միմյանց հետ:
Case Key-2023-ին մասնակցությունը ուսանողներին հնարավորություն է տալիս հանդիպել բիզնեսի ներկայացուցիչներին, ծանոթանալ իրական բիզնես խնդիրներին և փնտրել լուծման տարբերակներ:
Կառավարման ամբիոնի մեր ուսանողները շատ մոտիվացված են, պատրաստ են ընդունել Case Key-2023-ի մարտահրավերը և հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: