Այօսր Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարպետության դաս «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը որպես մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմ. գործնական տեսակետներ» թեմայով։
Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Արմեն Ադրիկյանը և Արմեն Հարությունյանը։
Փորձառու մասնագետները սեմինարն անցկացրեցին ինտերակտիվ և պրակտիկ առաջադրանքների քննարկումների ու մասնագիտական հարցերի ձևաչափով։