Դասախոսների ընթացիկ հետազոտությունների, վերապատրաստումների հավաքագրման ու գնահատման նպատակով օրերս ԵՄՀ-ում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում «Ebuh Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգ» կրթական համակարգչային ծրագիրը ներկայացնող՝ Կարեն Մկրտչյանի և համալսարանի մասնագիտական ամբիոնների, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկայացվեց ԵՄՀ հետազոտական կենտրոնի առաջարկությամբ կատարված դասախոսների կողմից ընթացիկ հետազոտությունների, վերապատրաստումների հավաքագրման ու գնահատման գործընթացի օպտիմալացման բաժնում կատարված համակարգային բարեփոխումները:
Աշխատակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, կատարեցին լրացումներ՝ ուղղված համակարգի կատարելագործմանը:
Հաջորդիվ նախատեսվում է Հետազոտական կենտրոնի և «Ebuh Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգ» կրթական համակարգչային ծրագրային փաթեթը սպասարկող ընկերության համատեղ ջանքերով պատրաստել տեղեկատվական թերթիկ ու անցկացնել դասախոսների առցանց վերապատրաստում և փորձնական գործարկում: