Օրերս «Գործառնական կառավարման հիմունքներ» առարկայի շրջանակներում, դասախոս՝ Արտաշես Եղիազարովի ուղեկցությամբ Կառավարման 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «Կիլիկա» գարեջրի գործարան:
ԵՄՀ-ի ուսանողները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու գործարանի հիմնական ու օժանդակ օպերացիաներին, գարեջրի և հյութերի արտադրական պրոցեսներին, գործարանի ներքին և արտաքին լոգիստիկ համակարգին, գործարանում գործող ավտոմատ կառավարման համակարգերին:
Եվրասիականներին մասնագետները հյուրասիրեցին տեղում արտադրված բնական հյութերով: Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հյուրասիրության և մասնագիտական հարցերին տրված ամբողջական պատասխանների համար: