Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը և Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնում ստեղծել համապատասխան նախադրյալներ՝ նպաստելու մշակութահեն հասարակության ձևավորման համար, բացահայտել երիտասարդների ստեղծագործական ներուժը և նպաստել դրա համակարգված օգտագործմանը:
Համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեծ, որ համալսարանը պատրաստակամ է պայմաններ ստեղծելու սովորողների ուսուցման մատչելիության և արտալսարանային գեղարվեստական կրթության ու գեղագիտական դաստիարակության համար: Եվ մեթոդական աշխատանքներ կտանի՝ նպաստելով ուսանողների և աշակերտների բազմկողմանի զարգացմանը:
Կրթական հաստատությունների ղեկավարները երկուստեք կարևորեցին նաև որակյալ ուսուցման առաջնահերթությունը և մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող լայնամաշտաբ համագործակցությունը: