«Եվրասիա» միջազգային համալսարանն ու «Երևանի հենակետային բժշկական քոլեջն» օրերս կնքեցին համագործակցության պայմանագիր, որը ստորագրեցին բժշկական քոլեջի տնօրեն Ն. Ներսիսյանը և համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանը:
Հուշագրով կողմերը պարտավորվեցին նպաստել շարունակական կրթության ապահովմանը, համագործակցել՝ կիրառելով իրենց հնարավորությունները, միջոցները և փորձը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման նորարար մեթոդների փոխանակմանն ու սովորողների գործնական մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Ղեկավարները երկուստեք կարևորեցին որակյալ ուսուցման առաջնահերթությունը, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող լայնամաշտաբ համագործակցությունը՝ ուսումնամեթոդական աշխատանքների կատարման, մասնագետների վերապատրաստման, առաջնավոր կրթական փորձի փոխանակման, միջազգային նորարար ծրագրերի ներդրման, սեմինարների անցկացման ու այլ համատեղ ծրագրերի իրականցման ուղղություններով:
Քննարկվեցին նաև համատեղ միջոցառումների, վարպետության դասերի, թեմատիկ բանավեճերի անցկացմանը վերաբերող հարցեր:
Հավելենք, որ հուշագրով ամրագրվեց, Երևանի հենակետային բժշկական քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ԵՄՀ-ն կաջակցի՝ սահմանելով նաև ուսման վարձի 20% զեղչ ուսումնառության բոլոր տարիների համար: