Եվրասիականներն ԵՄՀ-ի բեմից շնորհավորեցին մեր աղջիկներին և կանանց գարնանային տոների առթիվ:
Եվրասիա համալսարանի և վարժարանի գեղեցկուհիները երգեցին, պարեցին, ասմունքեցին՝ բեմը լցնելով գարնանային, տոնական ոգով: Կատարումները մեկը մեկից լավն ու ոգևորող էին, դահլիճը անընդմեջ ծափահարում էր ու շնորհավորում:
Համալսարանի լրագրության բաժնի ուսանողներն էլ ներկայացրեցին աշխարհի ազդեցիկ հայ կանանց, որոնք բոլորիս համար մինչ օրս օրինակ են։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք գարնանային այս հրաշալի տոների առիթով ու մաղթում սիրով լի ժպիտներ, խաղաղ օրեր և, իհարկե, հաջողություններ ուսման մեջ ու աշխատանքում:
Թող Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան բոլոր երազանքներն ու սպասելիքները: