ԵՄՀ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Հետազոտական աշխատանքի նախագծման և ներկայացման առանձնահատկությունները» թեմայով սեմինար, որը վարեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Մխիթարյանը:
Սեմինարին անդրադարձ կատարվեց հետազոտական աշխատանքի պլանավորմանը, նպատակների, խնդիրների ձևակերպմանը, մեթոդաբանության, հետազոտական հարցերի ձևակերպմանը, գրականության ակնարկի (անցյալ և ներկա),
հետազոտական աշխատանքի հիպոթեզի բացահայտմանը, տվյալների հավաքագրմանը, վերլուծությանն ու քննարկմանը, եզրակացության ձևակերպմանն ու հղումներ կատարելուն։
Բանախոսը ներկայացրեց նաև հետազոտական առցանց որոշ հարթակներ ու պատասխանեց մասնակիցների հարցերին։
Ուսանողների մոտ ինքնուրույն գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների նպատակաուղղվածության ու արդյունավետությանն բարձրացմանը միտված սեմինարների կազմակերպումը «Եվրասիա միջազգային համալսարան»-ում շարունակական բնույթ է կրում։