Փետրվարի 23 2023
img 2223

Արուս Սուրենի «Տաղատրոփ» աուդիոգրքի շնորհանդեսը ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ժամանակակից գրող Արուս Սուրենի «Տաղատրոփ» աուդիոգրքի շնորհանդեսը: Այն ժեստերի լեզվի թարգմանությամբ է:

Նոր ու արդեն հրատարակված ստեղծագործություններն ընթերցել են ասմունքողներ Արսեն Ղազարյանը և Սիլվա Յուզբաշյանը: Ժեստերի լեզվի թարգմանիչն է Գոհար Մելիքյանը:

ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհավորեց հեղինակին, խոսեց նրա ստեղծագործությունների յուրահատկության, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մասին, նաև անդրադարձավ 44-օրյա պատերազմին նվիրված շարքին:

Արուս Սուրենը ներկաների հետ կիսվեց իր ստեղծագործական կյանքից հետաքրքիր դրվագներով. «Այն գրքերը, գրադարանը, որն ինձ ուղղորդել է այլ աշխարհ՝ ստեղծագործելու աշխարհ, հիմա Եվրասիա համալսարանում է, անպայման կարդացեք: Եվ նաև սիրեք ձեր Հայրենիքը, քանի որ մարդն իր երկրում երբեմն իրեն պանդուխտ է զգում, բայց ես երբեք չեմ հանձնվել, սիրել եմ իմ երկիրը, ստեղծագործել հայրենիքիս մասին, դուք էլ ուսանելով՝ ձեր ներդրումն ունեցեք հայրենիքի համար»,-ասաց բանաստեղծուհին:

«Տաղատրոփ» ժողովածույից հատվածներ դիտելուց հետո, արդեն սիրելի դարձած ստեղծագործությունները ներկայացրեցին ապագա լրագրողներն ու վարժարանի սաները, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան Արուս Սուրենի մակագրությամբ գրքեր:

Ամբողջական աուդիոգիրքն այստեղ՝ https://bit.ly/3KFnnN8

img 2289

img 2213

img 2228

img 2231

img 2232

img 2236 1

img 2244

img 2275

img 2277 1