Եվրասիա միջազգային համալսարանում շարունակվում են այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման և երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին նվիրված ամբիոնային նիստերը:
Իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմի աշխատանքային հանդիպմանը ամփոփվեցին աշնանային կիսամյակի արդյունքները: Աշխատանքային քննարկումներին ներկա էին նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը: Արձանագրվեց, որ ընդհանուր որակական ցուցանիշների տեսանկյունից նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ուսման առաջադիմության դրական դինամիկա: Ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպական, հետազոտական թեմաների իրականացման, ինչպես նաև, միջազգային դրամաշնորհային ծրագրերի ակտիվությամբ համալսարանում առանձնացող իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը քննարկեց նաև համալսարանի առաջիկա հավատարմագրմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Հանդիպմանը օրակարգային հարցերի վերաբերյալ տրվեցին հանձնարարականներ՝ պահանջվող արդյունքներին հասնելու համար:
Ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց նաև «Ժան Մոնե» ձմեռային դպրոցի ընթացիկ ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում:
Նիստին մասնակիցները քննարկեցին նաև առաջիկա ուսանողական գիտաժողովին առնչվող հարցեր, որն այս տարի կրում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագիրը: