ԵՄՀ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար օրերս իրականացվեց հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի մեթոդական ցուցման պահանջներին, օգտագործված աղբյուրների մատենագիտական տվյալների ներկայացման առանձնահատկություններին (ԵՄՀ օրինակով) և գրագողությանը՝ որպես ակադեմիական անազնվության տեսակին։
Դասընթացը վարեց հետազոտական կենտրոնի ղեկավար, իրավագիտության ամբիոնի դասախոս Լիա Թևոսյանը։
Հանդիպման ընթացքում ներկա ուսանողները հնչեցրեցին հետաքրքրաշարժ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։