Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի առաջին օրը նշանավորվել է հետաքրքիր ելույթներով։ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ներածական խոսքով:
Ներկայցվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին՝ շեշտը դնելով օրենսդրական, վերահսկման և մասնակցային ընթացակարգերի վրա՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձի վրա հիմնված ուսումնասիրությունը։
Թեման ներկայացրել են դոկտոր Ասիմինա Գերասիդին, Ջորջիա Մանոլին, Իոաննիս Նյուչասը, և մոդերատոր՝ ԱԵ ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն: Իոաննիս Կասիմերիսը միացել է հեռակապի միջոցով՝ ավելացնելով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը թեմայի վերաբերյալ: Հունաստանի խորհրդարանի հիմնադրամի տնօրեն Աննա Էնեպեկիդուն ներկայացրել է հիմնադրամի կրթական գործունեությունը: Պրեզենտացիաներին հաջորդել է պատգամավորների և ԱԺ աշխատակազմի ակտիվ հարցուպատասխան: