Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ հայտարարում են «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի այս տարվա ընդունելության մեկնարկը։
Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, որից առաջին տարին ուսանողը կսովորի Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ երկրորդ տարին Իտալիայի Տուշիա համալսարանում։
Տեղեկացնենք, որ ընտրված դիմորդները․
- Իտալիայի Տուշիա համալսարանում մեկ տարի կսովորեն ԱՆՎՃԱՐ,
- ուսանողական հանրակացարանում մեկ տարի կբնակվեն ԱՆՎՃԱՐ,
- ամբողջ ուստարվա ընթացքում կստանան օրական մեկ անգամ ԱՆՎՃԱՐ սնունդ,
- կստանան ճանապարհածախսի փոխհատուցում
- կստանան կրթաթոշակ։
Ընդունելությունը մրցութային է։ Ծրագրի ավարտին ուսանողը ստանում է երկու դիպլոմ։
Գրանցվե՛ք խորհրդատվության համար․ https://www.eiu.am/consult/