Եվրասիա միջազգային համալսարանը ստացել է շատ հեղինակավոր Էրազմուս+ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոն ստեղծելու հնարավորություն։ Սա ԵՄ իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում, որի ղեկավարն է ԵՄՀ իրավաբանության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստիանկինան:
«Ժան Մոնե» ամբիոնի նպատակն է ծառայել որպես ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավակարգերի եվրոպականացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների հանգույց: Ծրագրի իրականացումը կհանգեցնի ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ավելի համապարփակ իրականացմանը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացմանը:
Ամբիոնը նպատակ ունի.
(1) Եվրոպական իրավունքի ուսումնասիրությունների հետագա խորացված ուսուցում, նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար,
(2) խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքը,
(3) ամրապնդել ակադեմիական շրջանակների և որոշումներ կայացնողների միջև երկխոսությունը հարմարեցված ուսուցման և մեթոդական աջակցության միջոցով:
Ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն ԵՄՀ գործող ուսումնական ծրագրերին, իրավունքի և կայուն զարգացման նորարարական մագիստրոսական ծրագրին («Սահմանադրական իրավունք և իրավունքի տեսություն» մասնագիտացում), ինչպես նաև ծրագրից դուրս մասնակիցներին կառաջարկվեն վկայագրով ծրագրեր: