Հոկտեմբերի 05 2022
դասատու

Շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում խաղաղ ու ստեղծագործական աշխատանք. Սուրեն Օհանյան

Հարգարժա՛ն ուսուցիչներ, մանկավարժներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ լինեք նորարար, բարեփոխումներով միշտ վառ պահեք Ձեր սաների հայրենասիրական ոգևորության կրակը․ մեր այս հիասքանչ երկրի ապագան նրանց ձեռքերում է։

Անշուշտ, դժվարին ժամանակներում ենք ապրում․ համոզված եմ, որ հասարակության բարոյական նկարագիրը պայմանավորված է նախ և առաջ ուսուցչի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով։ Հասարակության մեջ ամենակարևոր դերակատարություն ունեցող անդամը Դուք եք և դրվատանքի խոսքերից զատ հարիր է, որ Դուք համարժեքորեն Ձեր կատարած և որակավորված աշխատանքի դիմաց ստանաք համապատասխան գնահատական։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրումն ու աշխատանքը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում խաղաղ ու ստեղծագործական աշխատանք։

Հարգանքներով՝

ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի հիմնադիր,

աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան