Քիմիական ինֆորմատիկայի և մոլեկուլային մոդելավորման մասնագետ Միխայիլ Պոլինսկին (Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Ն.Դ. Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող) չորեքշաբթի օրը ժամը 11-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների համար հանդես կգա բաց դասախոսությամբ։
«Ինչպես է ժամանակակից համակարգչային քիմիան կիրառվում կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի գործընթացում և նպաստում կանխատեսմանը»։
Դասախոսության ընթացքում կքննարկվի, թե ինչպես են կիրառվում քիմինֆորմատիկան, քվանտային քիմիան և մեքենայացված ուսուցումը օրգանական սինթեզի, կենսաբանորեն ակտիվ միացությունների ձևավորման գործընթացում։ Նաև ուսանողները կծանոթանան գրականության ժամանակակից տվյալների և նորագույն ուղղությունների հետ։