Հոկտեմբերի 13 2022
պալատ

Եվրասիա միջազգային համալսարանն ու ՀՀ փաստաբանների պալատը կնքել են համագործակցության նոր հուշագիր

Բարձր գնահատելով ՀՀ փաստաբանների պալատի պատրաստակամությունը Եվրասիա միջազգային համալսարանի համար ապահովելու ուսումնական և գործնական աշխատանքներում փորձի փոխանակումը՝ երկու կառույցները պատարաստակամություն են հայտնել համատեղ իրականացնել ԵՄՀ ուսանողների ուսումնական, նախաավարտական, գիտահետազոտական պրակտիկաները՝ ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին համապատասխան:

Բացի այդ, փոխադարձաբար կկազմակերպվեն և կիրականացվեն թեմատիկ տարբեր բովանդակությամբ գործնական քննարկումներ, վարպետության դասեր, փորձի փոխանակման նպատակով՝ հանդիպումներ հայտնի մասնագետների հետ, կոնֆերանսներ՝ ՀՀ ներպետական իրավական համակարգի, ինչպես նաև միջազգային խնդիրների վերաբերյալ՝ մասնակից դարձնելով համալսարանի պրակտիկա անցնող ուսանողներին:

Փաստաբանների պալատը կաջակցի նաև հարստացնել նոր մասնագիտական գրականության ցանկը: