Նոյեմբերի 11 2022
poak

Գիտության համաշխարհային օրը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում

Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում՝ նվիրված գիտության համաշխարհային օրվան, որը կրում էր «Գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման» խորագիրը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄՀ իրավագիտության ուսանողներն ու դասախոսները, գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, գործընկերներ ՀՀ դատախազությունից և քննչական կոմիտեից, ինչպես նաև ներկայացուցիչներ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկավ Բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը՝ գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ բնագավառի բոլոր գործընկերներին մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ և եռանդ՝ նոր և նշանակալի ձեռքբերումներ ունենալու և գիտականահեն ապագայի կերտման կարևոր գործին նպաստելու համար:

Միջոցառման ընթացքում Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ցուցադրվեցին նորարական հետազոտական առկա հնարավորությունները և ներկայացվեցին վերջիններիս նշանակությունը հավաստի արդյունքների ստացման գործընթացում։
poak3 poak2