Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի ելույթը ԵՄ իրավունքի ոլորտում «Ժան Մոնե» առաջին ամբիոնի բացման հանդիսավոր արարողությանը
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն մեծարգո տիկին Անդրեա Վիկտորին,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հարգարժան պարոն Կարեն Թռչունյան,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, մեծարգո Վահե Գրիգորյան
Եվրոպական և տեղական կառույցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի դասխոսներ և ուսանողներ,
Համալսարանի համար այսօր անչափ կարևոր օր է։ Չեմ սխլավի, եթե փաստեմ, որ Եվրասիա միջազգային համալսարանը հանրապետության եզակի բուհերից է, որը մշակել է միջազգայնացման յուրահատուկ ռազմավարություն և որի արդյունքներն արդեն տեսանելի են։ Ընդամենը մեկ փաստ. այսօր համալսարանում ուսանում են շուրջ 15 երկրից ուսանողներ և այդ աշխարհագրությունը ընդլայնման ակնառու միտում ունի:
Մեզ համար անչափ կարևոր է հատկապես Եվրոպական միության աջակցությամբ կրթական ծրագրերի իրագործումը և նոր մասնագիտությունների գծովհմտությունների զարգացումը։
Հաշվի առնելով այս ամենը, պետք է փաստենք, որ այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծելու Էրազմուս+ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների» ամբիոնը։ Սա Եվորպական միության իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում, որի ղեկավարն է մեր համալսարանի իրավաբանության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինան:
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել կարողությունները դասավանդման և հետազոտութունների իրականացման ոլորտում, ինչպես նաև հանրային իրազեկման ու կարծիքների ձևավորման տիրույթում:
Բարի երթ եմ մաղթում բոլորիս,
Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի աջկիցներին և ներկաներին: