Դեկտեմբերի 09 2022
erasmus

Կրթաթոշակային մրցույթ Սևիլիայի համալսարանում սովորելու համար

Հարգելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիայի Թագավորություն) միջև ստորագրված համաձայնագրով ԵՄՀ ուսանողները հնարավորություն ունեն գարնանը մասնակցել Սևիլիայի համալսարանում սովորելու կրթաթոշակային մրցույթին։ Ծրագրին կարող են դիմել 2-րդ կուրսից սկսած բոլոր ուսանողները:

ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ:

Սևիլիայի համալսարանի ցանկությամբ ընտրված ուսանողը պետք է տիրապետի իսպաներենին՝ նվազագույնը B1+

Հետաքրքրված ուսանողները պետք է լրացնել առցանց ձևաթուղթը shorturl.at/hrsFK

Ինքնաառաջադրման վերջնաժամկետ՝ դեկտեմբեր 14:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել erasmus@eiu.am կամ այցելել #410 սենյակ: