Լույս է տեսել Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականի հերթական համարը: Երիտասարդ ու փորձառու հետազոտողների հրապարակումներն ընդգրկում են իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության, տնտեսագիտության, լեզվաբանության և բանասիրության ոլորտները:
ԵՄՀ «Բանբեր» պարբերականը ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում։
Հիշեցնենք, որ հոդվածները կարող եք ուղարկել research.incubator@eiu.am էլ․ հասցեին։