Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը ակադեմիական հանրության ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ուսանողներ, հետազոտողներ և դասախոսներ) հրավիրում է մասնակցելու «Հղումներ կատարելու մեթոդական ուղենիշներ և ՏՀՏ գործիքներ հետազոտողների համար» թեմայով սեմինարին:
Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի օգտագործված աղբյուրների բազմազան տիպերին հղում կատարելու միջազգայնորեն ընդունելի Հարվարդի ոճին՝ ներկայացնելով հիմնական սկզբունքներն ու օրինակները, ինչպես նաև կներկայացվեն մի շարք թվային գործիքներ՝ միտված հետազոտողների աշխատանքի դյուրինացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Սեմինարը կվարի ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ասպիրանտ Մարիամ Ջիլավյանը: Վերջինս Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում, ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում:
Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է նաև Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ: Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համահամակարգում է Էրազմուս+ ARMDOCT կարողությունների զարգացման նախագիծը:
Մասնակցության համար կարող եք գրանցվել նախապես https://forms.office.com/e/U5aaegaSua
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին ZOOM հարթակով. https://us02web.zoom.us/j/86846322776
Մուտքն ազատ է թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար: