Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը «Իրավագիտություն», «Կառավարում», «Դեղագիտություն», «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունների ուսանողների մոտ ինքնուրույն գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպում է առցանց սեմինար:
Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի՝ Գիտահետազոտական աշխատանքի պլանավորմանը (մեթոդաբանական և գործընթացային հարցեր).
Գիտահետազոտական աշխատանքի պլանավորում (մեթոդաբանական և գործընթացային հարցեր).
- Հետազոտության նպատակի և խնդիրների, հետազոտման օբյեկտի և առարկայի սահմանում և գրագետ շարադրում
- Հետազոտման արդիականության հիմնավորում
- Հետազոտության արդյունավետ մեթոդների ընտրություն և կիրառման հմտություններ
- Գրականության վերլուծության տեխնիկա
- Վարկածների առաջադրում և հետազոտական արդյունքների գրագետ ձևակերպում
- Գիտական խոսքի ոճական և լեզվական առանձնահատկություններ
Տեղեկատվական տվյալների ներկայացման եղանակներ՝ գրաֆիկներ, աղյուսակներ, սխեմաներ վիզուալիզացիայի առցանց հարթակներ՝ flourish.studio, canva.com
Տեղեկատվության ստացման առաջնային և երկրորդային աղբյուրներ
- Բաց, փակ և սահմանափակ տվյալներ
- Քանակական և որակական տվյալներ
- Հարցման եղանակներ
- Ընտրանքների ձևավորման և հետազոտման եղանակներ
Հետազոտության արդյունավետ մեթոդների ընտրություն և կիրառման հմտություններ
- Ընդհանուր տրամաբանական մեթոդներ
- Հետազոտության տեսական մեթոդներ
- Հետազոտության էմպիրիկ մեթոդներ
Սեմինարը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՄՀ դասախոս Բակուր Մարտիրոսյանը, ով տարբեր տարիներին դասավանդել է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՄՖԲ ֆինանսական ակադեմիայում, Լեհաստանի Յան Ամուս Կոմենսկու անվան համալսարանում:
Առցանց սեմինարը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ին «Իրավագիտություն», «Կառավարում» մասնագիտության ուսանողների համար
Հունվարի 26-ին՝ ժամը 19:30-ին «Դեղագիտություն», «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ուսանողների համար
Սեմինարի համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով. https://forms.office.com/e/XGejxHLffY