Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը այսօր մտերմիկ հանդիպում ունեցավ ԵՄՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ, «Օհանյան» կրթաթոշակակիր, բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտության առկա համակարգի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանի հետ։
Ռեկտոր Սուրեն Օհանյանը շնորհավորեց ապագա իրավաբանին օրերս «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում 2-րդ տեղը զբաղեցնելու առթիվ, այնուհետև երկուստեք քննարկեցին ուսանողական խորհրդի զարգացման գործունեությունը, կազմակերպվող միջոցառումները, առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները:
Պարոն Օհանյանը ՈՒԽ կազմին մաղթեց նորանոր հաջողություններ և ուսման մեջ ձեռքբերումներ: