«Ես համոզված եմ, որ ձեր ծրագրերը իրականություն կդարձնեք». ԵՄՀ ռեկտորը հանդիպել է օտարերկրացի ուսանողներին
Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը հանդիպեց օտարերկրացի ուսանողներին՝ նարկայացնելով երկու կառույցները՝ Եվրասիա միջազգային համալսարանը և «Օհանյան» կրթահամալիր/Ohanyan Educational Complexը:
«Հասկանում եմ, որ հավատ ունեք մեր նկատմամբ ու մենք ամեն բան անում ու անելու ենք, որպեսզի իրականացնենք ձեր անձնական ծրագրերը: Համալսարանը ունի բարձր վարկանիշ, ճանաչված է եվրոպական երկրներում, բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր ու ուսանողների փոխանակում է իրականացնում եվրոպական համալսարաներրի հետ, գերազանց սովորող ուսանողներն անվճար ուսուցման հնարավորություն ունեն առաջատար համալսարաններում՝ Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Չեխիա, Հունաստան, Լեհաստան. այն հիմնական երկրներն են, որոնց հետ գործակցում ենք: Դուք ունեք հրաշալի հնարավորություն մեր բուհից ստանալու ավելին »,- հանդիպմանը ասաց Սուրեն Օհանյանը:
ԵՄՀ ռեկտորը նշեց, որ առաջիկա տարիներին ուսուցումը իրակացվելու է ավելի բարձր մակարդակով ու հաջողություն մաղթեց բոլորին և հավելեց, որ համալսարանը համարեն իրենց տունն, իսկ դասախոսական անձնակազմը կանի ամենը, որ չկարոտեն իրենց հայրենիքն ու ստանան բարձրագույն կրթություն: Նա նաև նշեց, որ համալսարանի առաջին հարկում իրենց համար ևս գործում է բժշկական ծառայությունը, ուր պատրաստակամ են մշտապես իրականացնել անվճար խորհրդատվություններ:
ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը Իրանի, Ռուսաստանի, Ալժիրի և այլ երկրների ուսանողներին ներկայացրեց համալսարանում ուսանելու ծրագրերը, քննարկեց ապագա աշխատանքի հնարավորությունները, մշակութային միջոցառումները:
Հանդիպումը համալսարանի ռեկտորը եզրափակեց շնորհակալական ու ոգևորող խոսքով. «Այստեղ պետք է ցուցաբերել բարձր առաջադիմություն: Օտարերկրացիների հետ ունենք աշխատանքի փորձ ու գիտենք, որ գործի սկիզբն է դժվար, սակայն լավագույն մասնագետների օգնությամբ դուք հեշտությամբ կսովորեք, և հիշեք՝ ամեն բան լավ է լինելու: Ես համոզված եմ, որ ձեր բոլոր ծրագրերը կդարձնեք իրականություն: Շնորհակալություն մեզ ընտրելու համար ու բարի գալուստ Եվրասիա միջազգային համալսարանի ընտանիք»: