Մայիսի 27 2022
283950636 7891746897517098 4621387592242704955 n

Բացօթյա դաս. «Էկոլոգիական աղետները և դրանց կանխարգելման մեխանիզմներները»

Ահա, երբեմն, այսպես են անցնում մեր դասերը. Իրավագիտություն 3-րդ կուրսի, ինչպես նաև ֆարմացիայի և օտար լեզուների ուսանողները «Արտակարգ իրավիճակ. և առաջին բուժօգնություն» դասընթացի շրջանակներում դասախոս Սյուզաննա Բազիկյանի հետ միասին օրվա դասն անցկացրին բացօթյա միջավայրում: Ուսանողները քննարկում էին «Էկոլոգիական աղետները և դրանց կանխարգելման մեխանիզմներները» թեման:

Ապագա իրավաբանները ներկայացրեցին իրենց կատարած հետազոտությունները և առաջարկությունները, թե պետությունները ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառեն էկոլոգիական աղետների կանխարգելման գործընթացում: