Մայիսի 25 2022
283964836 7898962113462243 2117926372312065846 n

Առաջին օգնության խնդիրներն ու գիտելիքի անհրաժեշտությունը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք «ՍԻԱ» ապահովության և Անվտանգության Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրներին։

Մեր հյուրերը ապագա կառավարիչների, իրավաբանների և ՏՏ մասնագետների հետ հետաքրքիր քննարկում ունեցան տարբեր թեմաների շուրջ, որոնց առանցքում Առաջին Օգնության խնդիրներն ու գիտելիքի անհրաժեշտություն էր։

«Շատ կարևոր էր մեզ համար ուսանողներից լսել խնդիրներ, դիտարկումներ և կարծիքներ ստեղծված իրավիճակի և դրա լուծման ուղիների վերաբերյալ, քանի որ հենց նրանք են վաղվա մասնագետները և ոլորտային բարեփոխումներ նախաձեռնողներն ու իրականացնողները»,-նշում են մեր հյուրերը։

Շնորհակալություն ենք հայտնում ԵՄՀ «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» դասընթացի դասախոս Սյուզաննա Բազիկյանին, որը այպիսի ինտերակտիվ դասընթացներն ու համագործակցությունները դարձրել է կրթական պրոցեսների բաղադրիչ։